Մատչելիության հղումներ

Մայք Փոմփեոն ժամանել է Իսրայել


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեո և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր մեկօրյա այցով ժամանել է Իսրայել: Նա բանակցություններ է վարում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա կոալիցիոն գործընկերների հետ:

Փոմփեոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ Իսրայելի առաջնորդների հետ քննարկելու է կորոնավիրուսի բռնկման խնդիրները և Իրանի հետ տարածաշրջանային լարվածությունը:

Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանը չի դիմավորել պետքարտուղարին, քանի որ իրեն վատառողջ է զգացել, հայտնում է Պետդեպարտամենտը՝ միաժամանակ նշելով, որ դեսպան Դեյվիդ Ֆրիդմենի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:

Մամուլի համատեղ ասուլիսում պետքարտուղարն ու վարչապետը բարձր են գնահատել ԱՄՆ-Իսրայել հարաբերություններն ու համագործակցության մակարդակը:

XS
SM
MD
LG