Մատչելիության հղումներ

Փարիզի դատախազությունը շարունակում է հետաքննել «վրացական մաֆիայի» գործը


Փարիզի դատախազ Ռեմի Հիտցը, արխիվ
Փարիզի դատախազ Ռեմի Հիտցը, արխիվ

Փարիզի դատախազությունը շարունակում է հետաքննել «վրացական մաֆիայի» գործը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն» կայքը` վկայակոչելով ֆրանսիական «Le Parisien»-ի հրապարակումը:

Ըստ այդ հրապարակման՝ Փարիզի դատախազությունը պահանջել է ևս մեկ անգամ հետաքննել կողոպուտների, գողությունների, շորթումների համար մեղադրվող 35 կասկածյալների գործերը, որոնք կապ ունեն «վրացական մաֆիայի» հետ:

Այս փուլում նրանցից 14-ը բանտարկված են ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարաններում: Մեղադրյալների մեծ մասը Փարիզում ձերբակալվել է 2017 թվականի աշնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG