Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսությունը այս տարի 3,5 տոկոս անկում կգրանցի. ՎԶԵԲ


Այս տարի Հայաստանի տնտեսությունը 3,5 տոկոս անկում կգրանցի՝ կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, նշված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ, EBRD) այսօր հրապարակած զեկույցում (Regional Economic Prospects / 2020 May):

Միևնույն ժամանակ, ըստ բանկի, Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի արդեն գալիք տարի՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։

Վրաստանում այս տարվա անկումն ավելի մեծ է լինելու՝ 5,5 տոկոս։ 2021թ. աճը կկազմի 5,5 տոկոս: Ադրբեջանում 2020թ. սպասվում է 3 տոկոս անկում, իսկ 2021թ.՝ 3 տոկոս աճ։

Ըստ բանկի` Ռուսաստանում այս տարի սպասվում է 4,5 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021թ.՝ 4 տոկոս աճ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG