Մատչելիության հղումներ

Լեհաստանը Ռուսաստանի «կայսերապաշտական քաղաքականությունը» համարում է իր անվտանգության ամենամեծ սպառնալիքը


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, արխիվ

Լեհաստանն իր անվտանգության ամենամեծ սպառնալիքը համարում է Ռուսաստանի իշխանությունների «նոր, կայսերապաշտական քաղաքականությունը»: Այդ մասին ասվում է երկրի ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված փաստաթղթում, որն այսօր ստորագրել է նախագահ Անջեյ Դուդան:

«Մոսկվան ակտիվորեն զարգացնում է իր հարձակողական հզորությունները, այդ թվում` արևմտյան ուղղությամբ, ընդարձակ զինվորական վարժանքներ անցկացնում` ՆԱՏՕ-ի հետ հակամարտության հնարավոր սցենարներով, ինչպես նաև միջուկային զենքի օգտագործմամբ», - արձանագրում է Վարշավան:

Վերջին անգամ Լեհաստանը նման փաստաթուղթ էր ընդունել 2014-ին: «Դրանից հետո, սակայն, իրավիճակն աշխարհում արմատապես փոխվել է», - հայտարարել է Դուդան` հիշեցնելով Ղրիմի բռնակցումը, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում մինչ օրս շարունակվող հակամարտությունը` Կիևի և ռուսամետ անջատականների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG