Մատչելիության հղումներ

Վուհանում որոշել են թեստավորել բոլոր 11 միլիոն բնակիչներին


Չինաստան - Վուհանի բնակիչը Յանցզի գետի մոտ,ապրիլ, 2020թ.
Չինաստան - Վուհանի բնակիչը Յանցզի գետի մոտ,ապրիլ, 2020թ.

Չինական Վուհանում (նաև՝ Ուհան), որտեղից և սկիզբ էր առել կորոնավիրուսի համաճարակն անցած տարեվերջին, որոշել են թեստավորել բոլոր` 11 միլիոն բնակիչներին: «Ըստ իշխանությունների, դրա համար կպահանջվի տասն օր», - հաղորդում է Reuters-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Անցած շաբաթավերջին մեգապոլիսում վարակի 6 նոր դեպք էր արձանագրվել` ավելի քան մեկ ամիս շարունակված դադարից հետո. վերջին անգամ վարակն ախտորոշվել էր ապրիլի 3-ին:

Տեղական իշխանությունները հայտարարում են, թե վերահսկողության տակ էին առել համաճարակը շուրջ երեք ամիս շարունակված կարանտինից ու խստագույն սահմանափակումներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG