Իրանում այսօր կբացվեն բոլոր մզկիթները: Առողջապահության նախարարը, միաժամանակ, հայտարարել է, թե հավատացյալների մուտքը կթույլատրվի երեք օր` Ռամադանի տոնակատարությունների ընթացքում, չհստակեցնելով, թե ինչ որոշում է կայացվելու դրանից հետո:
Կորոնավիրուսի համաճարակը երկրում բռնկվել էր հունվարի սկզբին, չինական Վուհանից հետո երկրորդն աշխարհում Թեհրանն էր հայտարարել սահմանափակումների մասին: Շաբաթներ առաջ, սակայն, իշխանությունները սկսել են մեղմել կարանտինային նորմերը` վերագործարկելու տնտեսությունը, որն առանց այդ էլ լուրջ խնդիրներ ուներ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով:
Մինչ օրս, ըստ պաշտոնական տվյալների, երկրում արձանագրվել է վարակի մոտ 110 հազար դեպք, այս ցուցանիշով Իրանը տասներորդն է աշխահում: Մահացել է ավելի քան 6 հազար 800 մարդ: