Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով այլևս երկրորդն է աշխարհում


Ռուսաստան - Մոսկվայի մետրոպոլիտենի կայարաններից մեկում, 12-ը մայիսի, 2020թ.

Ռուսաստանն այլևս երկրորդն է աշխարհում` կորոնավիրոսով վարակվածների թվով, վկայում է Ջոն Հոփքինս համալսարանի կայքը: Արդեն շուրջ մեկ շաբաթ է` օրական նոր դեպքերը երկրում 10 հազարից չեն նվազում, ընդհանուր ցուցանիշն անցել է 230 հազարից` գերազանցելով Իսպանիային և Մեծ Բրիտանիային:

Էպիկենտրոնը Մոսկվան է, որտեղ արձանագրվում է հիվանդացության դեպքերի կեսից ավելին: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի որոշմամբ, մեգապոլիսում տեղաշարժի սահմանափակումները երկարաձգվել են մինչև մայիսի վերջ, երեկվանից հասարակական վայրերում և տրանսպորտում քաղաքացիները պարտավոր են դիմակ կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG