Մատչելիության հղումներ

Բելառուսի ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քվեարկում է ընտրություններում, արխիվ

Բելառուսում ընդդիմությունը հայտարարել է, թե չի մասնակցի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին:

«Համաճարակի պայմաններում ընտարշավի անցկացումը խիստ անպատասխանատու և վտանգավոր քայլ է», - հայտարարել է Բելառուսի Ազգային ճակատը՝ փաստելով, որ վարակի տարածման առումով շատ ավելի լավ վիճակում գտնվող մի շարք եվրոպական երկրներ հետաձգել են քվեարկությունը:

Նույնն է պնդել նաև ընդդիմադիր «Արդար աշխարհ» կուսակցությունը` նման պայմաններում ընտրությունների անցկացումը որակելով որպես հանցագործություն՝ սեփական ժողովրդի դեմ:

Վերջին տվյալներով, Բելառուսում կորոնավիրուսով վարակված է արդեն 23 հազար մարդ, անցած մեկ օրում արձանագրվել է հազար նոր դեպք, մինչ օրս մահացել է 135 մարդ: Չնայած մտահոգիչ այս վիճակագրությանը` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտակարգ դրություն չի հայտարարել, սահմանները չի փակել, դպրոցներն ու մարզական հանդիպումները չի չեղարկել: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե պատրաստվում է օգոստոսի 9-ին կայանալիք ընտրություններին:

65-ամյա առաջնորդն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 25 տարուց ավելի` 1994 թվականից:

XS
SM
MD
LG