Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառառոնը հետաձգվել է առայժմ մինչև նոյեմբեր


«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառառոնի ծրագրերի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյան
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառառոնի ծրագրերի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյան

2018 թվականին «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառառոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը կինոփառատոնի ղեկավարությունը փոխանցեցին երիտասարդ կինոգործիչներ Հասմիկ Հովհաննիսյանին, Կարեն Ավետիսյանին և Վարվառա Հովհաննիսյանին, ովքեր կազմակերպեցին ու անցկացրին 2019 թվականի «Ոսկե Ծիրան»։

Կինոփառատոնն ավանդաբար անցկացվում է հուլիսին, երբ հասունանում է ծիրանը: Իսկ այս տարի ամռանը կինոփառատոնը բոլորիս հասկանալի պատճառներով չի կարող անցկացվել:

Փառատոնի երիտասարդ ղեկավարները որոշում են
ընդունել հնարավորության դեպքում փառատոնն անցկացնել նոյեմբերին, եթե մինչև այդ կորոնավիրուսի համավարակը հաղթահարված լինի ողջ աշխարհում:

«Ազատության» հետ զրույցում փառատոնի ծրագրերի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ասաց․ - «Միանշանակ է այն, որ լինելու դեպքում փառատոնը կլինի շատ ավելի փոքր, կոմպակտ, քան լինում էր սովորաբար։ Բայց նաև միանշանակ չէ, որ կլինի առհասարակ, քանի որ տեղափոխությունը աշնան օրացույցի հետ է կապված, իսկ աշնան հետ կապված բոլոր միջոցառումները կախված են այն իրավիճակից, որ կստեղծվի աշնանը՝ առողջապահական, անվտանգության և այլն։ Այլընտրանքային տարբերակը կլիներ, եթե մենք համաձայնեինք առցանց հարթակում փառատոնի իրականացմանը, ինչպես որոշ փառատոներ արեցին աշխարհում։ Բայց, այնուամենայնիվ, երկար բանակցություններից հետո այս պահի դրությամբ մենք որոշեցինք, որ առցանց տարբերակը մեզ համար այդքան էլ նախընտրելի չէ։ Քանի որ, ի տարբերություն այլ փառատոների, «Ոսկե Ծիրան»-ը շատ կապված է հենց քաղաքի, կենդանի մթնոլորտի հետ։ Այդ գործոնները հաշվի առնելով, մենք որոշեցինք կանգ առնել կենդանի տարբերակի վրա՝ իհարկե այն դեպքում, եթե դրա իրավասությունները կունենանք»։

Նա փոխանցեց, որ փառատոնի մասնակցության հայտեր ստացել և շարունակում են ստանալ․ - «Ամեն դեպքում մենք այդ ֆիլմերը դիտելու ենք, ընտրելու ենք և պատրաստ լինելու ենք նոյեմբերին։ Եթե հանկարծ վատագույն սցենարը տեղի ունենա․․․ ստիպված կլինենք տեղափոխել 2021 թվական»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառառոնը հետաձգվել է առայժմ մինչև նոյեմբեր
please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG