Լեհաստանի ոստիկանությունն այսօր հաղորդել է Տաջիկստանի չորս քաղաքացիների ձերբակալության մասին:
Նրանք, ըստ Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ստանիսլավ Զարինի, փորձել են հավաքագրել իսլամ ընդունած Լեհաստանի քաղաքացիներին` հետագայում նրանց` «ահաբեկչական բնույթի հանցագործությունների մեջ ներգրավելու նպատակով»:
Լեհ իրավապահների պնդմամբ` Տաջիկստանի քաղաքացիները ձերբակալվել են մայիսի 7-ին Լեհաստանի «Ներքին անվտանգության ծառայության» (ABW) կողմից ձեռք բերված ապացույցների հիման վրա: «Ձերբակալված տաջիկները «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ չեն, սակայն գտնվել են դրա ազդեցության տակ»,- նշել է Լեհաստանի ՆԳՆ ներկայացուցիչը: