Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ


Զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում), կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ):

ՔԿ-ից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG