Մատչելիության հղումներ

Իրանի զինուժը զորավարժությունների ընթացքում խոցել է սեփական ռազմանավերից մեկը


Իրանի զինված ուժերի զորավարժություններ ծովում, արխիվ
Իրանի զինված ուժերի զորավարժություններ ծովում, արխիվ

Առնվազն 19 մարդ է զոհվել կիրակի օրը Օմանի ծոցում ընթացող իրանական ռազմածովային զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զինված ուժերի հրամանատարությանը:

Իրանի կիսապաշտոնական «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ` «Ջամարան» ռազմանավը պատահմամբ հրթիռակոծել է զորավարժությունների մասնակիցներին օժանդակություն ցուցաբերող նավերից մեկը»:

Իրանի պետական հեռուստատեսության տեղեկություններով, խոցված նավը խախտել էր անվտանգության կանոնները` ընդհուպ մոտենալով հրթիռակոծություն իրականացնող ռազմանավին: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Օմանի ծոցի ափին գտնվող իրանական Ջասք նավահանգստի անմիջական հարևանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG