Մատչելիության հղումներ

Աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ միլիոն դեպք


Մեծ Բրիտանիա-Բուժքույրերը հերթում կանգնած սպասում են` պահելով սոցիալական հեռավորությունը, Լոնդոն, 25 մարտի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրոսով վարակվածների թիվն արդեն անցել է չորս միլիոնի շեմը: Վերջին մեկ միլիոն դեպքը արձանագրվել է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում` վկայելով, որ համաճարակը դեռ շարունակում է ակտիվ տարածումը:

Անցած տարեսկզբից սկիզբ առած վարակը մինչ օրս շուրջ երեք հարյուր հազար կյանք է խլել, էպիկենտրոնը շարունակում է մնալ Ամերիկան, որտեղ համաճարակի զոհ է դարձել մոտ 80 հազար մարդ, վարակված է մեկ միլիոնից ավելին:

Նախօրեին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել է, թե նահանգում երեք երեխա է մահացել առայժմ անհայտ մի հիվանդությունից, առայժմ միայն հստակ է, որ երեքն էլ վարակված են եղել կորոնավիրուսով: Նահանգապետի խոսքով, երեխաների մոտ արձանագրվել է արյունատար անոթների բորբոքում, ինչի հետևանքով ի հայտ են եկել սրտանոթային խնդիրներ: Քուոմոն ասել է, թե բժիշկներն այժմ նման 73 դեպք են ուսումնասիրում նահանգով մեկ, որն ամենաշատն էր տուժել նոր կորոնավիրուսից:

Եվրոպայում վիրուսի տարածման տեմպերը սկսել են դանդաղել, մահվան ցուցանիշներով առաջատարը Մեծ Բրիտանիան է` ավելի քան 30 հազար զոհերով: Ակնալվում է, որ այսօր երեկոյան վարչապետ Բորիս Ջոնսոնը կհրապարակի համաճարակի դեմ պայքարի նոր ռազմավարությունն ու սահմանափակումները մեղմելու ժամանակացույցը:

XS
SM
MD
LG