Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Սլովենիայում՝ ընդդեմ կառավարության


Սլովենիա - Մայրաքաղաք Լյուբլյանայի փողոցներն այս օրերին գրեթե դատարկ են, արխիվ
Սլովենիա - Մայրաքաղաք Լյուբլյանայի փողոցներն այս օրերին գրեթե դատարկ են, արխիվ

Սլովենիայում հազարավոր հեծանվորդներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության դեմ: Ցուցարարները պնդում են, թե վարչապետը օգտագործում է համաճարակը՝ իրենց իրավունքները սահմանափակելու և սեփական գրպանը հարստացնելու համար:

Անցած ամիս տեղական հեռուստատեսությամբ հեռարձակված հետաքննության համաձայն, իշխանությունները յուրացրել են բյուջեի միջոցները՝ բժշկական դիմակներ և պաշտպանիչ միջոցներ գնելու ժամանակ:

«Գողեր, ավազակներ», - երեկ վանկարկել են ցուցարարները մայրաքաղաք Լյուբլյանայի գլխավոր հրապարակում:

Կառավարությունը հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG