Մատչելիության հղումներ

Թրամփը և Պուտինը քննարկել են սպառազենի, համավարակի, նավթի և Հաղթանակի 75-ամյակի հարցերը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսով քննարկել են սպառազինությունների վերահսկողության, նավթի գների, կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի նկատմամբ դաշնակից պետությունների Հաղթանակի 75-ամյակի հարցերը:

Կրեմլի փոխանցմամբ՝ «երկու լիդերներն ընդգծել են Երկրորդ աշխարհամարտում դաշինքի ջանքերով ընդհանուր թշնամուն պարտության մատնելու պատմական կարևորությունը»:

Անդրադառնալով սպառազենի խնդրին՝ Թրամփը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները «հավատարիմ է զենքի արդյունավետ վերահսկողությանը, պայմանով, որ համաձայնությանը միանան ոչ միայն ԱՄՆ-ը և Ռուսաստանը, այլև Չինաստանը»:

Այժմ գործող միակ փաստաթուղթը միջուկային զենքի մասին 2010-ին ստորագրված New START ռուս-ամերիկյան պայմանագիրն է, որի համաձայն, երկու երկրները կարող են ունենալ 1550-ական մարտագլխիկ և դրանք կրող 700-ական հրթիռ կամ օդանավ:

Պայմանագիրը ենթադրում է նաև երկկողմ ստուգումներ իրականացնելու հնարավորություն:

Սակայն այդ փաստաթղթի գործողության ժամկետը երկկողմ համաձայնությամբ ևս հինգ տարով չերկարաձգվելու դեպքում կսպառվի 2021 թվականի փետրվարին:

Ռուսաստանը համաձայն է երկարաձգմանը, մինչդեռ, Թրամփը պնդում է, որ անհրաժեշտ է կնքել նոր պայմանագիր՝ Չինաստանի մասնակցությամբ:

Չինաստանը մի քանի առիթներով նկատել է տվել, որ հետաքրքրված չէ նման պայմանագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG