Մատչելիության հղումներ

Եվրոպան նշում է Հաղթանակի օրը


Ֆրանսիա - Համաժողովրդական տոնախմբություն նացիստների պարտության կապակցությամբ, Փարիզ, 8-ը մայիսի, 1945թ.

Կորոնավիրուսը պարտադրել է չեղարկել զանգվածային միջոցառումների մեծ մասը:

Եվրոպայի երկրները նշում են Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակը:

Միջոցառումները շատ զուսպ և ոչ զանգվածային եղանակով են կազմակերպվում, քանի որ Հին մայրցամաքը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Եվրոպայում կորոնավիրուսից մահացել է առնվազն 270 մարդ: Առավելապես տուժել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան:

Եվրոպական մեծ թվով երկրներում աստիճանաբար թուլացնում են կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները, սակայն փորձագետները նախազգուշացնում են համավարակի երկրորդ ալիքի հնարավոր վտանգի մասին:

XS
SM
MD
LG