Չեխիայի արտգործնախարար Տոմաշ Պետրիչեկին տեղափոխող տաքսու վարորդը ղեկին հանկարծամահ է եղել, ավտոմեքենան վթարի է ենթարկվել:
Չեխական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հինգշաբթի ուշ երեկոյան նախարարի տան ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետևանքով դիվանագետը չի տուժել:
Ըստ «Ռադիո Պրահա»-ի՝ մինչ շտապօգնության ժամանումը նախարարը փորձել է փրկել 61-ամյա վարորդի կյանքը, սակայն դա նրան չի հաջողվել:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, ըստ նախնական վարկածի՝ տաքսու վարորդը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: