Մատչելիության հղումներ

Կեսդարյա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշ


Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է WWF Armenia-ի տրամադրած լուսանկարը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել, այսօր հաղորդում է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը:

Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99 տոկոս ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել:

«Հետազոտությունները տվեցին իրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծին», - հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG