Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտարարել է, որ մարտին իր համաշխարհային համերգաշարի ժամանակ կորոնավիրուսով է վարակվել:
Երգչուհին համերգներ էր ունեցել Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում, սակայն մարտին՝ ֆրանսիական կառավարության կողմից կարանտինային սահմանափակումներից հետո, ընդհատել է շրջագայությունը:
«Համերգաշարի ավարտին մոտ Փարիզում, ավելի քան յոթ շաբաթ առաջ, ես, ինչպես և իմ շոուի մասնակից բազմաթիվ դերասաններ, հիվանդացել եմ: Այն ժամանակ մենք կարծում էինք, թե պարզապես ծանր հարբուխ ունենք», - Ինստագրամում գրել է 61-ամյա փոփ աստղը:
Մադոննան հայտարարել է, որ մեկ միլիոն դոլար է նվիրաբերում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար: