Ռուսաստանցի միլիարդատեր գործարար Դմիտրի Բոսովը Մոսկվայի մարզում գտնվող իր առանձնատանը ինքնասպան է եղել: Նա 52 տարեկան էր:
Պատճառների մասին չի հաղորդվում:
Forbes-ը 2020 թվականին Բոսովի ունեցվածքը գնահատել է 1,1 միլիարդ դոլար: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում նա զբաղեցնում էր 86-րդ հորիզոնականը:
Դմիտրի Բոսովին պատկանող ընկերությունները զբաղվում էին մետալուրգիական ածխի արդյունահանմամբ, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ վերջին շրջանում նա խոշոր ներդրումներ է արել նաև ԱՄՆ-ի մարիխուանայի շուկայում: