Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 102-ով, բուժվածներինը՝ 50-ով, գրանցվել է մահվան ևս երկու դեպք


Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 102-ով՝ հասնելով 2 հազար 884-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան երկու նոր դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 50-ով և հասել 1185-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 28 հազար 17 է:

Մահվան նոր դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1648 մարդ:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 42-ի, կորոնավիրուսով վարակված ևս 9 անձ, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, մահացել է այլ պատճառներով:

XS
SM
MD
LG