Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3,8 միլիոնից, բուժվածներինը՝ 1,3 միլիոնից, մահացել է 265 հազար մարդ


Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը կառավարության նիստի ժամանակ, Բեռլին, 6-ը մայիսի, 2020թ.

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 միլիոն 820 հազարը, հիվանդությունից բուժվել է շուրջ 1 միլիոն 300 հազար, մահացել՝ 265 հազար մարդ: Անցած օրվա ընթացքում մահացել է ավելի քան 6 հազար մարդ:

Մահվան դեպքերի ամենամեծ թիվը շարունակում է գրանցվել ԱՄՆ-ում՝ վերջին օրվա ընթացքում գրեթե 2 հազար մարդ, մահացածների ընդհանուր թիվը երկրում մոտենում է 75 հազարին:

Մեծ Բրիտանիայում համաճարակի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 30 հազարը, Բրազիլիայում մահացությունը կտրուկ աճում է:

Միևնույն ժամանակ, Գերմանիան վերադառնում է բնականոն կյանքի, կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անցել են համաճարակի առաջին փուլը: Ընկերների հետ հանդիպումները թույլատրվում են, խանութները բացվում են, Բունդեսլիգայի խաղերը վերսկսվում են՝ առանց հանդիսատեսի, բայց դիմակները մնում են պարտադիր առնվազն մինչև հունիսի 5-ը:

Մայիսի 15-ից Բալթյան երկրները բացում են ներքին սահմանները, Եվրոպայում շատ քաղաքական գործիչներ ակնկալում են, որ ամռանը Եվրամիության ներսում ուղևորություններն ավտոմեքենաներով կվերսկսվեն: Եվրոպան տուժում է Արևելյան Եվրոպայի սեզոնային աշխատողների պակասից, թեև գործազրկությունն աճում է, իսկ օրինակ, ուկրաինացիները տուժում են, քանի որ Եվրոպա մեկնելու հնարավորություն չունեն:

Ռուսաստանում չորս օր անընդմեջ կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի թիվը գերազանցում է 10 հազարը: Ընդհանուր առմամբ, երկրում կա գրեթե 166 հազար վարակված կա, մահացել է շուրջ 1,5 հազար մարդ:

Ըստ «Լևադա» կենտրոնի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն ապրիլին պատմական ամենացածր մակարդակն է գրանցել:

XS
SM
MD
LG