Մատչելիության հղումներ

ԵՄ-ն իր պատմության ընթացքում ընկել է տնտեսական ամենախորը ռեցեսիայի մեջ. Եվրահանձնակատար


«Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրամիությունը իր պատմության մեջ ընկել է տնտեսական ամենախորը ռեցեսիայի մեջ»,- այսօր Բրյուսելում հայտարարել է տնտեսական և ֆինանսական հարցերով հանձնակատար Պալո Ջենտիլիոնին:

Համավարակի սկզբից ի վեր Եվրահանձնաժողովի մռայլ կանխատեսումներով այս տարի ներդրումները կնվազեն 13,3 տոկոսով, սղաճը համարյա կվերանա, իսկ պետական պարտքերն ու բյուջեի դեֆիցիտը կմեծանա:

Տնտեսության անկման հետևանքով ակնկալվում է, որ սպառողական գները համարյա լճանալու են: Սղաճը հնարավոր է իջնի մինչև 0,2 տոկոսի, որը եկող տարի կարող է դառնալ 1,1 տոկոս, երբ Եվրոզոնան 2021 վերադառնա ավելի քան 6 տոկոս տնտեսական աճով:

Տնտեսությունը կենդանի պահելու ջանքերի հետևանքով Եվրոզոնայում բյուջեի դեֆիցիտը կհասնի 8,5 տոկոսի, որն անցած տարի 0,6 տոկոս էր:

Ըստ Բրյուսելի կանխատեսումների՝ տնտեսական անկման հետևանքները ծանր կտանեն Իտալիան, Հունաստանը, Իսպանիան և Պորտուգալիան, իսկ Լյուքսեմբուրգը, Մալթան և Ավստրիան ցնցումները համեմատաբար ավելի հեշտ կհաղթահարեն:

XS
SM
MD
LG