Մատչելիության հղումներ

Թոմ Քրուզը նկարահանվելու համար կհասնի տիեզերք


Հոլիվուդի գերաստղ Թոմ Քրուզը, արխիվ
Հոլիվուդի գերաստղ Թոմ Քրուզը, արխիվ

Հոլիվուդի գերաստղ Թոմ Քրուզը մտադիր է Երկիր մոլորակից ավելի քան 400 կիլոմետր բարձրության վրա՝ Միջազգային տիեզերակայանում նկարահանվել նոր ֆիլմում, որի անվան և սցենարի մասին առայժմ չի հաղորդվում:

Պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, այդ ծրագրին աջակցում է SpaceX տիեզերական նախաձեռնության հիմնադիր, մեծահարուստ գործարար Իլոն Մասկը:

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ NASA-ի տնօրեն Ջիմ Բրիդենսթայնն ասել է, թե հույս ունի, որ այդ «կինոնկարը կոգևորի տիեզերքում աշխատելու մասին երազող ճարտարագետների և գիտնականների նոր սերնդին»:

57-ամյա Քրուզը նկարահանումների ընթացքում որպես կանոն խուսափում է կասկադյորների օգնությունից և անձամբ է աշխատում ամենավտանգավոր դրվագներում:

Տարբեր ֆիլմերում նա նկարահանվել է գերարդիական գերձայնային մարտական օդանավում, նկարահանվել է մեծ ինքնաթիռի թևից կախված, իսկ 2015 թվականին մագլցելով հասել է աշխարհի ամենաբարձրահարկ շենքի՝ Դուբայում կառուցված Բուրջ Խալիֆայի երկնաքերի գագաթը, տանիքը:

Նա աշխատել է «Առաքելությունն անհնար» շարքի 7-րդ ֆիլմում, սակայն նկարահանումներն Իտալիայում կորոնավիրուսի կապակցությամբ անորոշ ժամանակով դադարեցվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG