Մատչելիության հղումներ

Ուժեղ հրդեհ ԱՄԷ Շարժա քաղաքի 190-մետրանոց երկնաքերում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երեկ երեկոյան ուժեղ հրդեհ է բռնկվել Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում: Հրդեհվել է 48-հարկանի բնակելի երկնաքերը՝ Abbco Tower աշտարակը:

Զոհեր չկան, հիվանդանոց է տեղափոխվել թեթև վնասվածքներ ստացած 7 մարդ: Հրդեհված երկնաքերի և հարևան ևս 5 շենքերի բնակիչները ժամանակին տարհանվել են: Հրդեհի մարման աշխատանքներին հրշեջների տասնյակ ջոկատներ են մասնակցել, օգտագործվել են նաև հատուկ անօդաչու թռչող սարքեր:

2006 թվականին կառուցված 190-մետրանոց երկնաքերը Շարժայի ամենաբարձր շենքերից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG