Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփն այցելել է Արիզոնա նահանգ


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Honeywell International գործարանում, Ֆյոնիքս, 5-ը մայիսի, 2020թ.
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Honeywell International գործարանում, Ֆյոնիքս, 5-ը մայիսի, 2020թ.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ այցելել է Արիզոնա նահանգ: Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Թրամփի ամենահեռավոր ուղևորությունն է Վաշինգտոնից դուրս:

Արիզոնայում նա այցելել է բարձր տեխնոլոգիաների Honeywell International գիգանտ գործարան, որը վերասարքավորվել է դիմակներ արտադրելու համար:

Թրամփը դիմակ չի կրում, բայց դաշնային իշխանությունները սկսել են հորդորել ամերիկացիներին հանրային վայերում դիմակներ կրել՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:

Դոնալդ Թրամփն այնտեղ ելույթ է ունեցել, ասել, որ սարսափելի համավարակը ծանր տառապանքներ է պատճառել ամերիկացիներին: «Մենք սգում ենք յուրաքանչյուր կորցրած կյանքի համար, աղոթում յուրաքանչյուր զոհի համար», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը՝ միաժամանակ շեշտադրելով տնտեսությունը բացելու անհրաժեշտությունը:

«Մեր քաղաքացիների հանձնառության շնորհիվ մենք հարթեցրել ենք վիրուսի տարածման կորը, և անթիվ ամերիկացիների կյանքեր են փրկվել: Մեր երկիրը հիմա պայքարի հաջորդ փուլում է: Վերաբացվել շատ անվտանգ, փուլ առ փուլ և աստիճանաբար», - ասել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG