Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահը պաշտոնանկ է արել Առողջապահության նախարարին


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնանկ է արել Առողջապահության նախարարին, ըստ պաշտոնական հաղորդագրության «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:

Թե ինչ պաշտոն է նրան առաջարկվել, առայժմ հայտնի չէ: Դուշանբեն տևական ժամանակ պնդում էր, թե երկրում կորոնավիրոսով վարակվածներ չկան, և հրաժարվում էր սահմանափակումներ մտցնել:

Սակայն ապրիլի 30-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների այցից առաջ, վարչապետը հայտարարել էր առաջին 15 դեպքերի մասին: Հետո արդեն՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, այդ ցուցանիշը ավելացել էր մոտ 20 անգամ՝ հասնելով 300-ի:

Այսօր ավելի վաղ տեղական մամուլը գրել էր, թե նախագահ Ռահմոնի ինքնաթիռը մեկնել է Գերմանիա։ Ըստ որոշ աղբյուրների, նախագահը մեկնել է բուժման նպատակով:

Նախագահի խորհդականը, սակայն, հերքել է այդ տեղեկությունները, և պնդել, թե չվերթն իրականացվել է «մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG