Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը ինքնապաշտպանվել է․ Հայկ Կոնջորյան


«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ։

«Ազատություն»․ - Բռունցքների մասին, Ալեն Սիմոնյանի մասին եթե հարց տամ, ու դասական ճանապարհով գնանք, պիտի ասեմ, որ հիշեցնում է անցյալը, ինչպես իշխանության ներկայացուցիչները փողոցում մարդ էին ծեծում։ Անգամ եթե հայհոյել է, ինչո՞ւ է ուժ գործադրել Ազգային ժողովի փոխնախագահը։ Ի վերջո, հայհոյանքի համար Հայաստանում պատիժ նախատեսվում է։

Կոնջորյան․ - Շատ նուրբ հարց է Ձեր կողմից բարձրացված հարցը, բայց ես կուզենամ խնդիրը դիտարկել մեկ այլ՝ ավելի կարևոր հարթությամբ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է։ Այո, մենք գործ ունենք մարդու արժանապատվության այն հիմնարար արժեքի հետ։ Մենք Հայաստանում ենք ապրում, մենք այս հասարակության, այս միջավայրի մի մասն ենք, և յուրաքանչյուր մարդու համար էլ ակնհայտ է, որ նման հայհոյանքը ցանկացած մարդու խորագույն վիրավորանք և ոտձգություն է տվյալ մարդու արժանապատվության նկատմամբ, այսինքն՝ դա ոտնձգություն է մարդու սահմանադրական ֆունդամենտալ իրավունքի նկատմամբ։ Բացի այդ, ես ցանկանում եմ, որ մենք այդ իրադարձությունը չդիտարկենք էսպես մեկուսի և ընդհանուր համատեքստից կտրված պայմաններում, որովհետև, ինչպես նաև Ալեն Սիմոնյանի իր եթերում այդ դեպքից հետո ներկայացրեց, դրան նախորդել են այլ նաև գործընթացներ, դրան նախորդել են գրառումներ, որոնք իրենց մեջ ունեցել են սպառնալից հայտարարություններ։ Այսինքն՝ ես էս ամենի համադրությամբ, երբ որ էս ամենը նայում ենք ոչ թե մեկուսի, լոկալ կոնտեսքստում, այլ դիտարկում ենք ամբողջ շղթան, կարծում եմ, ես համոզված եմ, որ էստեղ Ալեն Սիմոնյանը ըստ էության հանդես է եկել ինքնապաշտպանությամբ, և սա ոչ թե հարձակման, այլ պաշտպանության գործընթաց է եղել։ Ալեն Սիմոնյանը պաշտպանել է իրեն, իր անվտանգությունը, իր արժանապատվությունը։ Դա իմ անձնական կարծիքն է։ Որովհետև նաև, հաշվի առնելով բոլոր այդ գործընթացները, որ տեղի են ունեցել նաև դրանից առաջ, ես կարծում եմ, որ նա ունեցել է բավարար հիմքեր՝ մտածելու, որ իր անվտանգությանը սպառնալիք կա այդ բոլոր երևույթների, որոնց մի մասը եղել է հրապարակային, համադրման արդյունքում։

«Ազատություն»․ - Հետևաբար չեք կարծում, որ իրավապահները պետք է ընթացք տան նրա դեմ բողոքին։

Կոնջորյան․ - Ես ինչ որ ասեցի, դա իմ անձնական տեսակետն է ։ Սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում իրավական կառուցակարգերի շրջանակներում յուրաքանչյուր գործի կարող է ընթացք տրվել։ Ես կարծում եմ, որ այո, էս դեպքում էլ կարող են հանգիստ իրավապահները իրականացնել այն գործողությունները, որոնց համար նրանք լիազորված են Հայաստան Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով։ Եվ երբ որ նման իրավական գործընթաց կլինի, էդ ժամանակ մենք արդեն կտանք նաև մեր մեկնաբանությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG