Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 155 հազարը


Ռուսաստան - Ոստիկանները Մոսկվայի մետրոպոլիտենի կայարաններից մեկի մուտքի մոտ ստուգում են ուղևորների փաստաթղթերը, ապրիլ, 2020թ.

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերն անցել են 155 հազարից, նախորդ օրվա ընթացքում ախտորոշվել է ևս 10 հազար վարակակիր, մահացել է 95 մարդ:

Հիվանդների կեսից ավելին Մոսկվայում են, ավելի վաղ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր` տարբեր հետազոտությունների համաձայն, մեգապոլիսում բնակչության 2 տոկոսն արդեն վարակվել է նոր կորոնավիրուսով:

Համաճարակի դեմ հայտարարված սահմանափակումները ուժի մեջ են մինչև մայիսի 11-ը, Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում տեղաշարժը թույլատրված է միայն անցաթղթերով: Պաշտոնյաները չեն բացառում, որ այս նորմերը կարող են երկարաձգվել կամ խստացվել, եթե տարածման տեմպը չնվազի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG