Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 112-ով, բուժվածներինը՝ 40-ով, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 112-ով՝ հասնելով 2619-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 40-ով և հասել 1111-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 25 հազար 846 է:

Մահվան նոր դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ «պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:

«Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - գրում է Ալինա Նիկողոսյանը:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1462 մարդ:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 40-ի, կորոնավիրուսով վարակված ևս 6 անձ, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, մահացել է այլ պատճառներով:

XS
SM
MD
LG