Մատչելիության հղումներ

Զելենսկի. Եթե մենք միանգամից վերացնենք սահմանափակումները, Ուկրաինայում կորոնավիրուսից 120 հազար մարդ կմահանա


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ, կորոնավիրուսի համաճարակի առթիվ սահմանված սահմանափակումների ամբողջական չեղարկումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների:

«Հետազոտությունները վկայում են, որ եթե մենք վաղը վերադառնանք կյանքի բնականոն ռիթմին, ապա դրա հետևանքով Ուկրաինայում մինչև տարեվերջ կարող է ևս 120 հազար մարդ մահանալ», - այսօր հեռարձակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նրա խոսքով, կարանտինային միջոցառումները երկրի տարածքում աստիճանաբար են վերացվելու: Մայիսի 11-ից, մասնավորաբար, վերաբացվելու են զբոսայգիները, գեղեցկության սրահները, բացօթյա սրճարաններն ու ռեստորանները:

«Մեր կողմից ձեռնարկված կարանտինային միջոցառումները հնարավորություն տվեցին խուսափել վատթարագույն սցենարից: Եթե մենք չդիմեինք նման քայլերի, այսօր կունենաինք ոչ թե 12 հազար, այլ ավելի քան 200 հազար վարակակիր», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG