Մատչելիության հղումներ

Նյու Յորքի բորսան աշխատանքը սկսել է հիմնական ցուցանիշների անկմամբ


Աշխատանքային շաբաթը Նյու Յորքի ֆոնդային բորսայում մեկնարկել է առանցքային ցուցանիշների անկմամբ:

Տնտեսագետների գնահատմամբ` պատճառը շուկայում տիրող մտավախությունն է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները կորոնավիրուսի ծագման շուրջ բանավեճի ֆոնին կարող են էլ ավելի վատթարանալ: Որպես հետևանք սակարկությունների մեկնարկից քիչ անց Dow Jones ինդեքսը այսօր նվազել է շուրջ մեկ տոկոսով:

Ամերիկյան խոշորագույն 500 ընկերությունների բաժնետոմսերի գինը նախանշող S&P 500 և էլեկտրոնային բորսայի Nasdaq ինդեքսները ևս նվազել են` համապատասխանաբար 0.7 և 0.5 տոկոսով: WTI մակնիշի նավթի գինն այսօր կայացած սակարկությունների արդյունքում կանգ է առել մեկ բարելի դիմաց 19 դոլար 37 ցենտ մակարդակի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG