Քրդական ուժերը ճնշել են Սիրիայի հյուսիսում գտնվող բանտերից մեկում ծագած խռովությունը: Այս մասին հաղորդում է գերմական DPA գործակալությունը` վկայակոչելով սիրիացի քրդերին միավորող «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» պաշտոնական ներկայացուցչին:
Նրա խոսքով` խռովությունը ծագել է Ալ-Հասակե քաղաքի բանտում պահվող «Իսլամական պետություն» խմբավորման նախկին անդամների շրջանում: «Իսլամական պետության» զինյալներին հաջողվել է մի քանի ժամով վերահսկողության տակ առնել կալանավայրի շենքը:
Ըստ նույն աղբյուրի` գերլարված իսլամիստ զինյալների կազմակերպած խռովությունը հնարավոր է եղել դադարեցնել բանտարկյալների և քրդական ուժերի միջև բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցել են նաև միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները: