Ադրբեջանը 5 միլիոն ամերիկյան դոլար կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Չմիացած երկրների շարժման» անդամ պետություններին տրամադրելու համար:
Այսօր այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Չմիացած երկրների շարժման» հեռավար գագաթաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ:
Ալիևի խոսքով, Ադրբեջանի կողմից հատկացված գումարներն ուղղվելու են Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի` կորոնավիրուսից առավել տուժած պետություններին:
Ավելի վաղ Ադրբեջանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ևս 5 միլիոն դոլար էր տրամադրել: