Մատչելիության հղումներ

Աթենքը պնդում է, որ թուրքական օդուժը փորձել է խոչընդոտել պաշտպանության նախարարի այցը հունական կղզիներից մեկը


Հունաստանի կառավարությունը պնդում է, որ թուրքական ռազմաօդային ուժերը փորձել են խոչընդոտել երկրի բանակային հրամանատարությանը տեղափոխող ուղղաթիռի թռիչքը:

Պաշտոնական Աթենքի տեղեկություններով, թուրքական ռազմական օդանավերը նախօրեին ընդհուպ մոտեցել են Հունաստանի պաշտպանության նախարարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին տեղափոխող ուղղաթիռին: Միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովում գտնվող հունական կղզիներից մեկի մերձակայքում:

«Թուրքիան հաճախ է խախտում ոչ միայն միջազգային իրավունքի, այլև բարիդրացիության նորմերը», - այսօր հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG