Մատչելիության հղումներ

Ղազախստանի Սենատը նոր նախագահ ունի


Ղազախստանի Սենատի նորընտիր նախագահ Մաուլեն Աշիմբաևը, արխիվ
Ղազախստանի Սենատի նորընտիր նախագահ Մաուլեն Աշիմբաևը, արխիվ

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի պատգամավորները այսօր քվեների մեծամասնությամբ որոշել են օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում ընտրել Մաուլեն Աշիմբաևին:

Սենատի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի` շաբաթ օրը կայացրած որոշումից հետո, որի համաձայն խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնից հեռացվեց երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը` Դարիգան:

Սենատի նորընտիր նախագահը 49 տարեկան է, նախկինում զբաղեցրել է երկրի նախագահի օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG