Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում, ցնցումները զգացվել են նաև Լոռիում և Տավուշում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Կեսգիշերից րոպեներ անց երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, ցնցումները զգացվել են նաև Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները 4.1 մագնիտուդով երկրաշարժը գրանցել են մայիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 00:04 (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին ժամը 20:04), էպիկենտրոնը՝ Ադրբեջանի Գյանջա քաղաքից 38 կիլոմետր դեպի հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.02 աստիճան և արևելյան երկայնության 46.32 աստիճան։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

ՀՀ ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալլ, Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում զգացվել է 2-3 բալլ ուժգնությամբ:

Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղական լրատվամիջոցները չեն հաղորդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG