Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9-րդ հիվանդը


Կորոնավիրուսով ախտահարվածներին ընդունող հիվանդանոց, Քութայիսի, 2020թ.

Վրացական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Թբիլիսիի համալսարանական առաջին հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է մի 53-ամյա կին: Նա դարձել է Վրաստանում կորոնավիրուսի 9-րդ զոհը:

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների պաշտոնական թիվը 589 է, կարանտինի պայմաններում է գտնվում ավելի քան 5 հազար 200 մարդ, հիվանդանոցներում բուժում է ստանում 553 մարդ, կորոնավիրուսից ապաքինվել է 221 հիվանդ:

Վրաստանում համավարակի կապակցությամբ մարտի 21-ից մինչև մայիսի 22-ը հայտարարված է արտակարգ վիճակ:

XS
SM
MD
LG