Մատչելիության հղումներ

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի առնվազն 1932 դեպք


Փողոցների ախտահանում, Բաքու, 18 ապրիլի, 2020թ.

Ադրբեջանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Այդպիսով ընդհանուր հաշվով Ադրբեջանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 1932-ի: Այդ մասին այսօր հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով պետական օպերատիվ շտաբը:

Կառավարությանը կից այդ մարմինը հայտնել է, որ Ադրբեջանում ապաքինվել է 1441 հիվանդ, 25 մարդ մահացել է:

Շտաբի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ հատուկ հոսպիտալներում բուժում է ստանում 466 մարդ, նրանցից 19-ը ծանր վիճակում են:

Ախտահարվածներին բացահայտելու համար Ադրբեջանում իրականացվել է շուրջ 158 հազար ստուգում:

XS
SM
MD
LG