Մատչելիության հղումներ

«Համավարակը կեղծ լուրեր տարածելու առիթ է տվել»


Եվրոպական հանձնաժողովը սատարում է մամուլի ազատությանը, 3 մայիսի, 2020թ.
Եվրոպական հանձնաժողովը սատարում է մամուլի ազատությանը, 3 մայիսի, 2020թ.

Մայիսի 3-ին աշխարհը նշում է Մամուլի ազատության օրը: Այս տարի տարբեր երկրներից ստացվում են հաղորդագրություններ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատրվակով մամուլի վրա հարձակումների և լրագրողներին ահաբեկելու դեպքերի մասին: Մամուլի ազատության օրը սահմանվել է ՄԱԿ-ի որոշմամբ:

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի զոհ է դարձել մոտ 243 հազար մարդ, իսկ ախտահարվածների թիվը մոտեցել է 3 միլիոն 400 հազարի: Բազմաթիվ երկրներում համավարակի կապակցությամբ սահմանափակումներ են հայտարարվել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ համավարակը կեղծ լուրեր, ապատեղեկատվություն, առողջության համար վնասակարար խորհուրդներ և գաղտնապաշտական թեզեր տարածելու առիթ է տվել:

Գուտերեշի փոխանցմամբ, լրատվական առաքելությունը ծառայում է որպես հակաթույն և հանրությանը տրամադրում է «գիտականորեն ստուգված, արժանահավատ, փաստերի վրա հիմնված լուրեր և վերլուծություններ»:

Իրավապաշտպան կառոույցների փոխանցմամբ, այս տարվա մարտի 1-ից սկսած 23 պետություններում մահացել է լրատվամիջոցների 55 աշխատակից:

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն ասել է, թե շատ կարևոր է, որ և՛ պրոֆեսիոնալ, և՛ հանրային լրագրողները «կարողանան ազատ և անկաշկանդ հաղորդել այն բանի մասին, ինչ տեսել են և լսել են և ազատորեն արտահայտեն իրենց տեսակետները»:

Փոմփեոն այդ կապակցությամբ հիշեցրել է, որ վերջերս Չինաստանից արտաքսվել են կորոնավիրուսի թեման լուսաբանող մի խումբ ամերիկացի լրագրողներ:

XS
SM
MD
LG