Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ. նախարար


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4 տոկոսը արձանագրվել են բուժաշխատողների մոտ, հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։ Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում։

Նա տեղեկացրել է, որ մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև Առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։

«Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են»,- շեշտել է նախարարը։

XS
SM
MD
LG