Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում թույլատրել են «Remdesivir» դեղի կիրառումը


Gilead Sciences ընկերության կենտրոնակայանը, Ֆոսթեր Սիթի, Կալիֆորնիա, ԱՄՆ, արխիվ

ԱՄՆ պարենի և դեղամիջոցների դաշնային դեպարտամենտը պաշտոնապես թույլատրել է նոր կորոնավիրուսի դեմ կիրառել «Remdesivir» անվամբ դեղամիջոցը:

Այն ստեղծել է Կալիֆորնիայում տեղակայված Gilead Science ամերիկյան դեղագործական ընկերությունը:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Gilead-ի գործադիր տնօրեն Դենիել Օ'Դեյին, ով հայտնել է, որ ընկերությունը դեղամիջոցով 1,5 միլիոն սրվակներ է նվիրում հիվանդանոցներին:

Այդ քանակը թույլ կտա դեղամիջոցը ներերակային մեթոդով տալ COVID-19 հիվանդություն ունեցող առնվազն 140 հազար մարդկանց:

«Remdesivir»-ը կտրվի միայն հիվանդանոցներում բուժվող մարդկանց: Փորձարկումների արդյունքների համաձայն, այդ դեղը մոտ 30 տոկոսով կրճատում է հոսպիտալացման ժամանակաշրջանը, սակայն ծանր վիճակը վերապրածների թիվը էապես չի մեծացնում:

Մասնագետները նախազգուշացնում են, որ «Remdesivir»-ը չի կարելի «փրկություն համարել», քանի դեռ չկա ամբողջական պատկերացում էբոլա հիվանդության դեմ ժամանակին ստեղծված այդ դեղամիջոցի հնարավոր բացասական ազդեցության և նոր կորոնավիրուսի պարագայում բարձր արդյունավետության մասին:

XS
SM
MD
LG