Մատչելիության հղումներ

ԱՀԿ. «Նոր կորոնավիրուսը բնական ծագում ունի»


ԱՀԿ արտակարգ ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը, գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերխովը, արխիվ, Ժնև
ԱՀԿ արտակարգ ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը, գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերխովը, արխիվ, Ժնև

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում ասել է, որ նոր կորոնավիրուսը տակավին գնահատվում է որպես «հանրային առողջության բնագավառում միջազգային նշանակության արտակարգ դրություն»:

Նախօրեին ԱՀԿ-ն գումարել է արտահերթ ժողով, որից հետո ԱՀԿ-ի արտակարգ խնդիրների բաժնի տնօրեն Մայքլ Ռայանը հանդես է եկել նաև վիրուսի ծագմանն առնչվող հայտարարությամբ:

«Այդ վիրուսն ուսումնասիրող մեծ թվով գիտնականներ վերստին ընդգծում են, որ այն բնական ծագում ունի, մենք պարզել ենք, որ վիրուսը կենդանուց մարդուն է փոխանցվել, մենք հասկացել ենք, թե որ կենդանին է եղել տվյալ վիրուսի կրողը, այդ ամենն անհրաժեշտ է ապագայում նման վարակների տարածումը կանխելու համար», - ասել Մայքլ Ռայանը:

Նա այդ մեկնաբանությամբ հեռակա կարգով արձագանքել է նոր կորոնավիրուսի արհեստական ստեղծման վարկածի մասին մի շարք երկրներում ծավալված քննարկումներին:

ԱՀԿ-ն եռամսյակը մեկ անգամ կարող է վերլուծել իրավիճակը և կոնկրետ համավարակը որակել որպես «հանրային առողջության բնագավառում միջազգային նշանակության արտակարգ դրություն»:

XS
SM
MD
LG