Մատչելիության հղումներ

«Խուզարկություն է իրականացվում Ucom-ի նոր տնօրենի բնակարանում». Ամրամ Մակինյան


Փաստաբան Ամրամ Մակինյան, արխիվ

Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր», - նշել է Մակինյանը:

Արա Խաչատրյանը տնօրեն է նշանակվել Ucom-ի հիմնադիր և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրների ընկերությունից դուրս գալու դիմում գրելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG