Մատչելիության հղումներ

Եվրոպական երկրներն ավելի են մեղմում հայտարարված սահմանափակումները


Կայանատեղի Ավստրիայում, մարդիկ հերթում կանգնած սոցիալական հեռավորություն են պահպանում, 14-ը ապրիլի, 2020թ.

Եվրոպական երկրներն էլ ավելի են մեղմում կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումները:

Ավստրիայում այսօրվանից կրկին թույլատրվել է ազատ տեղաշարժը, Չեխիայում մայիսի 11-ից կբացվեն թատրոններն ու կինոթատրոնները` սահմանափակ թվով հանդիսատեսի համար, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոններն ու թանգարանները:

Իսպանիայում վաղվանից հնարավոր կլինի ազատ զբոսնել և սպորտով զբաղվել մաքուր օդում` առաջին անգամ մարտի 14-ից ի վեր: Առայժմ կարանտինային խիստ սահմանափակումները պահպանվում են միայն Մեծ Բրիտանիայում, թեև վարչապետն այսօր հայտարարել է, թե երկիրը հաղթահարել է համաճարակի պիկը: Ըստ Ջոնսոնի, գործադիրը մտադիր է կարանտինը մեղմելու որոշումը կայացնել գիտնականների, գործարարների ու ընդդիմադիրների հետ քննարկումների արդյունքում:

XS
SM
MD
LG