Մատչելիության հղումներ

Չեխիայում քաղաքացիները կամավորության սկզբունքով կարող են իշխանություններին տրամադրել իրենց տեղաշարժի տվյալները


Չեխիան գործարկել է բջջային նոր հավելված, որով երկրի շուրջ տասը միլիոն բնակիչները կարող են կամավորության սկզբունքով տրամադրել իրենց տեղաշարժի տվյալները` վիրուսի տարածումը կանխելու համար:

Եթե վիրուսով վարակված քաղաքացին համաձայնի, Կառավարությունը կարող է պարզել, թե որտեղ է նա եղել վերջին հինգ օրերի ընթացքում, ում հետ է շփվել, և զգուշացնել այդ մարդկանց հնարավոր վտանգի մասին:

Բջջային այս հավելվածներն արդեն իսկ լայնորեն կիրառվում են մի շարք երկրներում, այդ թվում` Հարավային Կորեայում, Սինգապուրում և Գերմանիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG