Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է դադարեցնել կտտանքները ազատազրկված ակտիվիստների նկատմամբ


Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին, արխիվ

Ադրբեջանում միացյալ ընդդիմությունը կոշտ քննադատել է իշխանություններին և պահանջել դադարեցնել կտտանքները ազատազրկված ակտիվիստների նկատմամբ:

Ըստ փաստաբանների, իրավապահները նախօրեին դաժան բռնությունների են ենթարկել Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ակտիվիստ, կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի թիկնապահ Նիյամադին Ահմեդովին: Կալանավորված ակտիվիստը հարազատներին պատմել է, որ իրեն գիշերով տեղափոխել են այլ վայր և տասներկու ժամ ծեծել ու խոշտանգել:

«Սա նախագահ Ալիևի տված ցուցումների արդյունքն է»,- հայտարարում է ընդդիմությունը` հիշեցնելով` շաբաթներ առաջ դեռ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե ընդդիմությունը «թշնամի է և դավաճան»:

XS
SM
MD
LG