Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ գլխավոր եկեղեցուց ապամոնտաժվել է Պուտինի խճանկարը


Ռուսաստան - Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ծանոթանում է նախարարության գլխավոր եկեղեցու շինարարության ընթացքին, հունվար, 2020թ.
Ռուսաստան - Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ծանոթանում է նախարարության գլխավոր եկեղեցու շինարարության ընթացքին, հունվար, 2020թ.

Ռուսաստանում Պաշտպանության նախարարության գլխավոր եկեղեցուց ապամոնտաժվել է նախագահ Վլադիմիր Պուտինի խճանկարը: Նախագահին պատկերել էին Մոսկվայի արվարձաններից մեկում կառուցվող տաճարում, որի բացումը նախատեսված է մայիսի 9-ին:

Ռուսական մամուլը օրերս լուսանկարներ էր հրապարակել անավարտ եկեղեցուց, որտեղ երևում էին ոչ միայն Պուտինի, այլև` Պաշտպանության նախարարի, Պետդումայի, Դաշնային խորհրդի առաջնորդների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների խճանկարները, ինչպես նաև հատուկ գրություն `«Ղրիմը մերն է»:

Գեղարվեստական խորհրդի աղբյուրները «Նովայա Գազետա»-ին պատմել էին, որ պատկերազարդման այդ որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակով և համաձայնեցվել Կրեմլի հետ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ նախագահը տեղյակ է խճանկարից, միաժամանակ պնդել` «Պուտինը կարծում է, թե դեռ վաղ է իրեն նման կերպ մեծարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG