Մատչելիության հղումներ

Թրամփը պնդում է՝ տեսել է ապացույցներ, որ նոր կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհանի լաբորատորիայում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 30-ը ապրիլի, 2020թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե տեսել է ապացույցներ, ըստ որոնց՝ նոր կորոնավիրուսը ի հայտ է եկել Ուհանի լաբորատորիայում:

Ելույթ ունենալով համաճարակին նվիրված ամենօրյա ճեպազրույցում, Սպիտակ տան ղեկավարը պնդել է` Պեկինը կամ չի կարողացել կանխել վիրուսի տարածումը, կամ էլ միտումնավոր է ստեղծել այս իրավիճակը:

Թրամփի այս հայտարարությունից ժամեր առաջ, մինչդեռ, Նահանգների Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հայտարարել էր` ամերիկյան հետախուզական համայնքը համակարծիք է գիտական աշխարհի մեծամասնության հետ և կարծում է, որ նոր վիրուսը մարդու կողմից չի ստեղծվել կամ` գենետիկ մոդիֆիկացիայի արդյունքում:

XS
SM
MD
LG