Մատչելիության հղումներ

«Հըզբոլա» զինալ շարժումը Գերմանիայում հռչակվել է ապօրինի կառույց


Գերմանիայի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը խուզարկում է Իմամ Մահդիի կենտրոնը, Մյունսթեր, 30-ը ապրիլի, 2020թ.
Գերմանիայի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը խուզարկում է Իմամ Մահդիի կենտրոնը, Մյունսթեր, 30-ը ապրիլի, 2020թ.

Իսրայելը ողջունել է Բեռլինի ընդունած այդ որոշումը:

Գերմանիայում օրենքից դուրս են հայտարարել Լիբանանում Իրանի աջակցությամբ գործող «Հըզբոլա» զինյալ շարժումը, որը դասվել է ահաբեկչական կառույցների շարքը: Իսրայելը ողջունել է Բեռլինի ընդունած այդ որոշումը:

«Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը Գերմանիայի տարածքում արգելել է շիա ահաբեկիչների «Հըզբոլա» շարժման գործունեությունը», - Թվիթերում հայտնել է նախարարության խոսնակ Սթիվ Ալթերը:

Նախարարն այդ որոշումն է ընդունել այն բանից հետո, երբ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում, Բրեմենում և մայրաքաղաք Բեռլինում ոստիկաններն իրականացրել են հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալել են շարժման մի քանի անդամների:

Նախկինում Գերմանիան «Հըզբոլա»-ի հանդեպ ուներ այլ մոտեցում և զատել է կառույցի քաղաքական թևը զինյալ գրոհայիններից, ովքեր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցներն են Սիրիայի քաղաքացիական պատերազմում:

«Հըզբոլա»-ն հռչակվել է ահաբեկչական կազմակերպություն Միացյալ Նահանգներում և Իսրայելում:

Բեռլինում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը ողջունել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության որոշումը և Եվրամիության այլ երկրներին կոչ է արել հետևել Գերմանիայի օրինակին: Նույն կոչով Եվրամիությանը դիմել է նաև Իսրայելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG